Պան Կի Մունը նոր նշանակումներ է կատարել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը Սիգրիդ Քաագին նշանակել է Սիրիայում ՄԱԿ-ի և Քիմիական զենքի ոչնչացման կազմակերպության համատեղ աշխատանքների ղեկավար: «Այժմ նա գլխավոր քարտուղարի տեղակալն է և զբաղվում է արտաքին հարցերով»,- նշել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մարտին Նեսիրքին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, 2007 թ-ից 52-ամյա հոլանդուհի Քաագը ղեկավարում է նաև ՄԱԿ-ի ՅՈւՆԻՍԵՖ մանկական միջազգային ֆոնդը Մերձավոր Արևելքում և Հյուսիսայի Աֆրիկայում:

Պան Կի Մունը հոկտեմբերի 8-ին կոչ էր արել համատեղ գործունեություն ծավալել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման կազմակերպության հետ՝ ընգրկելով յուրաքանչյուր կողմից 100 անդամի:

Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման կազմակերպության անդամները հոկտեմբերի 16-ին ոչնչացնել են քիմիական զենքի վեց վայրերի սարքավորումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում