Դեր-Զորում սպանվել է սիրիական ռազմական հետախուզության ղեկավարը

Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ Դեր Զորում սպանվել է ռազմական հետախուզության ղեկավար գեներալ-մայոր Ջամիա Ջամիին: Սիրիական հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ նա սպանվել է ահաբեկիչների հետպնդման արդյունքում: Մեկ այլ արաբական աղբյուր տեղեկացնում է, որ Ջամիա Ջամիին սպանվել է դիպուկահարի արձակած գնդակից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, սիրիական բանակը պատրաստ է հսկողություն հաստատել Համայի Սալամ գյուղի վրա թեժ պայքար մղելու արդյունքում: Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ թեժ մարտեր են ընթանքում Հալեպի կենտրոնական բանտի մոտ: Բանակը պայքարում է բանտ ներխուժել փորձող զինված խմբավորումների դեմ:

Թուրքիայի սահմանակից Ազազ քաղաքում վերսկսվել են բախումները զինված խմբավորումների և «Դաիշ»-ի անդամների միջև: Ընդդիմադիր կայքերի տեղեկացմամբ’ սիրիական ռազմաօդային ուժերը ռմբակոծում են Դամասկոսի արվարձանները և Դարաայի գյուղերը:

ՄԱԿ-ի տվյալներով 2011թ.-ի մարտի 15-ից ի վեր Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում