Ադրբեջանական բանակը եւս մեկ զոհ ունի

Ադրբեջանում մահացել է 11 օր առաջ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ծանր վիրավորված, զինված ուժերի 35-ամյա ենթասպա Էլշադ Մուսլիմ օղլու Ումուդովը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հատնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանական բանակի ենթասպան հոկտեմբերի 7-ին ծանր վնասվածքներ էր ստացել իր վարած ՎԱԶ-2106 ավտոմեքենայով ԿամԱԶ բեռնատարին բախվելու հետեւանքով: Նա մահացել է հոսպիտալում:

2013 թ-ի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 75 զինծառայող, որոնցից 66-ը զոհվել է ոչ մարտական պայմաններում, 75 զինծառայող է վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածք է ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում