Մոսկվայում 50 ադրբեջանցի է ձերբակալվել

Ռուսաստանի հատուկ ծառայության ուժերը Մոսկվայում ձերբակալել են Ադրբեջանի 50 քաղաքացու: 

Ձերբակալությունները տեղի են ունեցել Ռուսաստանի մայրաքաղաքի արևմտյան շրջանում գտնվող ավտովերանորոգման կենտրոնում, որտեղ աշխատում էին ադրբեջանցի ներգաղթյալները: Վերջիններիս տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, որտեղ այժմ ճշտվում է ադրբեջանցիների հնարավոր մասնակցությունն այս կամ այն հանցագործությանը, ինչպես նաև ուսումնասիրվում են նրանց փաստաթղթերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում