ՄԱԿ-ն անարդյունավետ է. Գյուլ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտնել է, որ ՄԱԿ-ը կորցնում է իր ազդեցությունն աշխարհում։ Ըստ Գյուլի’Սաուդյան Արաբիայի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամի տեղից հրաժարվելն ապացուցում է, որ կազմակերպությունը չի կարող լուծել միջազգային հակամարտություններ:

Թուրքիայի նախագահը կարծում է, որ Սաուդյան Արաբիայի որոշումը ճիշտ է, և մշտական անդամներին հարկ է մտածել դրա մասին։

«Սաուդյան Արաբիան որոշում է կայացրել, և մենք պետք է հարգենք այն։ ՄԱԿ-ը կորցրել է իր հեղինակությունը, քանի որ չի արձագանքում համաշխարհային հակամարտություններին»,- նշել է Գյուլը։

Սաուդյան Արաբիան հրաժարվել է իր տեղից՝ « երկակի ստանդարտների» կիրառության և միջազգային խնդիրների լուծման հարցում ԱԽ-ի ոչ արդյունավետ աշխատանքի պատճառով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում