Սաակաշվիլու վրա նոր մեղքեր են բարդվում

Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, Վրաստանի նախկին վարչապետ, այժմ «Միացյալ ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին և այդ երկրի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին առնվազն կոծկել են Զուրաբ Ժվանիայի սպանողներին: Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետի եղբայրը’ Գեորգի Ժվանիան:

Նրա խոսքով’ Զուրաբ Ժվանիայի սպանության գործը կբացահայտվի առաջիկա ամիսներին: «Ակտիվորեն համագործակցում եմ դատախազության հետ: Ես տեղեկատվություն ունեմ, թե ինչ ընթացքում է գործը և ինչ նյութերի է տիրապետում դատախազությունը: Դրանից ելնելով էլ կարելի է ասել’ այդ գործը մոտակա ամիսներին կբացահայտվի»,- հայտարարել է Գեորգի Ժվանիան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում