ՌԴ- Վրաստան երկխոսության պտուղները

ՌԴ Առևտրարդյուաբերական պալատը հայտնում է, որ ՌԴ-ն մոտ ժամանակներում պատրաստվում է վերացնել սահմանափակումները Վրաստանից ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների և գյուղմթերքների վրա:

Ինչպես հայտնի է, Վրաստանից ներմուծվող գյուղմթերքների վրա ՌԴ-ի կողմից սահամանափակումներ են մտցվել 2006 թվականի հայտնի սկանդալից հետո: Ինչպես հայտնում են ռուսական և վրացական ԶԼՄ ներկայացուցիչնեը, Վրաստանից Ռուսաստան արտահանվող մրգերի, բանջարեղենների վրա դրված ներուծման արգելքը մեծ վնաս է հասցրել Վրասատանի տնտեսությանը:

Լուրը հատակապես մեծ ցնցությամբ է ընդունվել Սաքարթվելո շրջանում, որն ավանադապես համարվում է այգեգործությամբ զբաղվող ամենակտիվ շրջանը: Աջարիայի գյուղատնտեսները արդեն պատրաստ են 80.000 տոննա մանդարին արտահանելու:

Մրգերի և բանջարեղեննրի արտահանման մասին որոշումը կայացվել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Գրիոգրի Կարասինի և դեսպան Զուրաբ Աբաշիձեի միջև շուրջ ութ ամիս տևած բանակցությունների արդյուքնում:Ռուս-վրացական երկխոսուոթյւնը շարունակվում դեռևս Պրահայում:

Ռուսաստանում վրացական գինու և հայտնի ‹‹Բորժոմ››-ի հանքային ջրի արտահանումը մեծ ծավալների է հասել: Նախատեսվում և բանակցություններ են ընթանում, որպեսզի տրվի մուտքի արտոնագրեր Ռուսասատան արտահանող մեքենաների վարորդներին: Նախատեսվում է պարզեցնել նաև Վրասատանի քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրումը:2012 թվականի համեմատ այս տարի ավելի շատ են եղել Վրաստանի քաղաքացիներին տրված վիզաները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում