ԵՄ-ն մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը

Եվրահանձնաժողովը հերթական զեկույցն է հրապարակել ԵՄ-ի ընդլյանման վերաբերյալ: Փաստաթուղթը նորույթներ չի պարունակում և հաստատում է, որ ԵՄ-ի հետագա ընդլայնումը բավականին դանդաղ տեղի կունենա:

Անդամակցության համար թեկնածու երկրների թիվն անցած տարվա համեմատ առայժմ չի փոխվել: Հետևյալ ութ երկրներն են ԵՄ-ի հնարավոր անդամները’ Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Իսլանդիա, Կոսովո, Մակեդոնիա, Սերբիա, Թուրքիա և Չեռնոգորիա:

Նշված թեկնածու երկրներից յուրաքանչյուրի համար ԵՄ-ն որոշակի դիտարկումներ է կատարել:
Անսպասելի էր հատկապես Թուրքիայի նկատմամբ Բրյուսելի վերաբերմունքի փոփոխությունը: Անկարային կրկին հրավիրել են շարունակելու դեռևս հունիս ամսից դադարեցված բանակցությունները: Պատճառը վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի կողմից հակակառվարական ցույցերի ժամանակ կիրառված բռնի ուժն էր:

Չորս ամիս սառեցված հարաբերություններն էլ ավելի բացասական երանգավորում ստացավ Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Բաղեշի հայտարարությւոնից հետո.
«Հնարավոր է, որ Թուրքիան երբեք չդառնա»,- hայտարարել է Բաղեշը սեպտեմբերին կայացած Եվրոպական ռամզավարություն սամիթի ժամանակ:

Թուրքական BILGESAM ռազմվարական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Օրհան Դեդեն նշել է, որ նախարարի նման կտրուկ հայտարարության պատճառը կարող է լինել Եվրահանձնաժողովի զեկույցի հրապարակման օրը, որն համընկնում է Կուրբան-Բայրամի հետ: «Թուրքիան համոզում էր Եվրահանձնաժողովին հետաձգել հրապարակման օրը, որը մերժվեց Բրյուսելի կողմից: Այս էպիզոդը ցույց է տալիս Եվրոպայի և Թուրքիայի մշակութային անհամատեղելիությունը: Ինչպես նշել է Բաղիշը այդ երկու աշխարհները երբեք չեն կարողանա իրար հետ ընդհանուր լեզու գտնել»:

Իր հերթին Կուրբան Բայրամի տոնակատարությունների ժամանակ երկրի փոխվարչապետ Բյուլենտ Արինչը հայտարարեց, որ. «Մեր ազգի մոտ մեծապես նվազել է ԵՄ անդամակցության վերաբերյալ հետաքրքրությունը: Եթե նախկինում բանկչության 75 տոկոսն էր ձգտում դառնալ ԵՄ անդամ, ապա ներկայումս 18-20 տոկոսը:Սրա մեջ մեր մեղքը չկա: Այս ամենի պատճառը ԵՄ-ի վարած անպատասխանատու քաղաքականությունն է, որը մեր առաջ նոր խոչընդոտներ է դնում»:

Հաշվի առնելով Թուրքիայի բողոքը’ Եվրահանձնաժողովը զեկույցում բավականին դրականորեն է գնահատել Թուրքիայի առաջընթացը: Դրական տեղաշարժ է համարվել նաև Էրդողաներ բարեփոխումների փաթեթը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում