Guardian-ի նախկին լրագրողը նորությունների «ռումբ» է պատրաստում

Բրիտանական Guardian թերթի նախկին լրագրող Գլեն Գրինվալդը, որը հրապարակել Էր ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) փախած աշխատակից Էդվարդ Սնոուդենի նյութերը, պատրաստում Է ամերիկյան հատուկ ծառայությունների նոր մերկացումներ: Այս մասին Բրազիլիայում գտնվող Գրինվալդը հոկտեմբերի 21-ին հեռախոսով հայտարարել Է Մամուլի միջազգային ընկերության ասամբլեայի մասնակիցներին, որը տեղի Է ունենում Դենվերում (Կոլորադոյի նահանգ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«Ես կարող եմ ասամբելային ստույգ կերպով խոստանալ, որ կլինեն ավելի շատ նորություններ, նույնքան կարեւոր, որքան այն նորությունները, որոնք արդեն հրապարակվել են»,- հայտարարել Է լրագրողը: Այն հարցին, թե իր մոտ մնացել են արդյոք նորությունների «ռումբեր» Լատինական Ամերիկայում ԱԱԳ-ի լրտեսության մասին, Գրինվալդը պատասխանել Է, թե «դեռ շատ բան կա, որ լույս աշխարհ կհանվի, ներառյալ տվյալներն Արգենտինայի, Վենեսուելայի, Կանադայի մայր ցամաքի բոլոր երկրների վերաբերյալ»:

«ԱԱԳ-ը բազմաթիվ լրտեսական գործողություններ Է իրականացնում Լատինական Ամերիկայում, հատկապես տարածաշրջանի երկրների տնտեսական գործունեության եւ դրանց կառավարությունների վերաբերյալ»,- հավելել Է լրագրողը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում