Ժիրինովսկին առաջարկել Է պատժել ահաբեկիչների ազգականներին

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել Է երկրում առավելագույնս խստացնել ահաբեկչության դեմ մղվող պայքարը եւ քրեական պատիժ նախատեսել ահաբեկիչների ազգականների համար, ինչը, նրա կարծիքով, կօգնի կանգնեցնել հանցագործներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ «Նովոստի»-ին:

Հոկտեմբերի 21-ին Վոլգոգրադում կատարվել Է ահաբեկչական գործողություն. «ԼիԱԶ» ավտոբուսի պայթեցման հետեւանքով զոհվել Է վեց մարդ, եւս շուրջ 30 ուղեւորներ հոսպիտալացվել են: ՌԴ Հետաքննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ ավտոբուսում ինքնապայթեցումն իրականացրել Է ծնունդով դաղստանցի 30-ամյա Նաիդա Ասիյալովան:

«Խստացնել ռեժիմը… Կատարվել Է ահաբեկչություն՝ ամբողջ ընտանիքին 25 տարով ուղարկել պատժիչ ճամբար: Այլ ճանապարհ չկա… Դա կկանգնեցնի որոշ թվով մահապարտների: Նրանք, այնուամենայնիվ, սիրում են իրենց ծնողներին»,-հոկտեմբերի 22-ին լրագրողներին հայտարարել Է Ժիրինովսկին:

Նա վստահ Է, որ հարկավոր են ամենախիստ միջոցառումները: «Հարկավոր Է վերահսկել բոլորին ու ամեն ինչ. հետեւել ամեն ինչի, գաղտնալսել ամեն ինչ ու չհարցնել քաղաքացիների կարծիքը: Ոմանք կասեն՝ «ոչ, մենք ազատույթուն ենք ուզում, մի միջամտեք մեր կյանքին»: Թքած ձեր ազատության վրա: Պետությունն՝ անվտանգություն Է: Եվ այն պետք Է ապահովել բոլոր մեթոդներով: Դուր չի գալիս՝ ուրեմն՝ հեռացեք»,-ասել Է Ժիրինովսկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում