Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կքննարկի Ադրբեջանի ընտրությունները

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հոկտեմբերի 24-ին քննարկեն Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին անցկացված նախագահական ընտրությունների հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով PlatformLondon կազմակերպության կայքը (զբաղվում է էներգետիկայի եւ ժողովրդավարության հարցերով), հարցն առնչվում է այն տեղեկությունների հետ, որոնց համաձայն եվրոպական որոշ կառույցներ իրենց «նավթագազային» շահերի համար անտեսում են այդ երկր? ?ւմ քաղաքական հակառակորդների դեմ ռեպրեսիաները եւ կոռուպցիայի փաստերը:

Նշվում է, որ քննարկումներին կմասնակցեն Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Հելեն Գուդմանը, Ադրբեջանի նախագահի’ ընդդիմության նախկին թեկնածու Ջամիլ Հասանլիի ներկայացուցիչ Մուրադ Հասնալին, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից, դիվանագետ, իրավապաշտպան Ռեբեկա Վինսենթը եւ PlatformLondon կազմակերպության ներկայացուցիչ Էմմա Հյուջը:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը ափսոսանք էր հայտնել, որ Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունները «չեն համապատասխանել միջազգային չափանիշներին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում