Ռուսաստանում ադրբեջանցի խուլիգանները հարձակվել են հայկական սրճարանի վրա

Մի խումբ ադրբեջանցի խուլիգաններ Ռուսաստանի Դաշնության Նիժեգորոդսկոյ շրջանի Պավլով քաղաքում հարձակվել են հայկական սրճարանի վրա: Ինչպես  տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը, 8 ադրբեջանցիներ ներխուժել են Հայաստանի քաղաքացուն պատկանող Montana սրճարան և խուլիգանական արարքներ են իրականացրել:

Հարձակման արդյունքում ադրբեջանցիները կոտրել են սրճարանի սեղաններն ու աթոռները, հայելիները, ինչպես նաև գողացել են 20 հազար ռուսական ռուբլի:

Կատարավածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Ընթանում է հետաքննություն հանցագործների ինքնությունը պարզելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում