Վրաստանը հրաժեշտ կտա Սաակաշվիլուն

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թբիլիսյան նստավայրի մոտ կանցկացվի «Ցտեսություն, պրն նախագահ» ակցիան, տեղեկացնում է «Новости-Грузия»-ին։

Միջոցառումը նախատեսված է հոկտեմբերի 25-ին, այն կկազմակերպի «Հայրենասերներ» շարժումը։

«Այս ակցիայով մենք մեր երախտագիտությունն ենք հայտնելու Սաակաշվիլիին իր կառավարման 9 տարիների ընթացքում գրանցած առաջընթացի համար՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունում»,- նշել են ակցիայի մասնակիցները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում