Մոսկվայում ևս 30 շուկա կփակվի

Մինչեւ 2015 թվականը Մոսկվայում կփակվի շուրջ 30 շուկա: Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտնել Է մայրաքաղաքի փոխքաղաքագլուխ Ալեքսանդր Գորբենկոն՝ Պետդումայում ելույթ ունենալով «Կառավարական ժամի» ընթացքում:

«2011 թվականից մենք հասկանում Էինք, որ շուկաները եւ զանազան հիմնապահեստները չափազանց քրեածին են: Մի շարք այդպիսի վայրեր մենք փակել ենք»,- ասել Է նա՝ պատասխանելով պատգամավորների հարցին:

Ըստ Գորբենկոյի տվյալների՝ վերջին երեք տարում Մոսկվայում փակվել Է շուրջ 30 շուկա: «Բերեմ օրինակ՝ Լուժնիկիի շուկայի փակումից հետո հանցավորության ընդհանուր մակարդակը նվազել Է 60 տոկոսով»,- տեղեկացրել Է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում