Էրդողանն իրեն ազատել է հարկերից

Թուրքիայում երեք եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներն ազատվելու են հարկերից:

Թուրքիայի խորհրդարանում 2014 թ-ի համար երկրի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը:Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ թուրք ժողովրդին կոչ էր արել մեծացնել ծնելիությունը: Նա ասել էր, որ ծնելիության մեծացումը խիստ կարեւոր նշանակություն ունի թուրք ազգի զարգացման համար, եւ խորհուրդ տվել երիտասարդ ընտանիքներին երեք եւ ավելի երեխաներ ունենալ: Էրդողանը երկու տղա եւ երկու դուստր ունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում