Ալիևի դեմ մահափորձ է նախապատրաստվում

Ուկրաինայի թյուրք-կարակալպակների ազգային խորհրդի նախագահ Դաշգըն Գյուլմամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դեմ մահափորձ է պատրաստվում:  «Իմ աղբյուրներից ինձ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նկատմամբ մահափորձ է պատրաստվում: Դա կլինի բեմականացված «հեղափոխությ ուն», որն այնուհետեւ կտարածվի Ղազախստանում, Թուրքմենստանում եւ Ուզբեկստանում: Դա մահափորձ պատրաստողների նպատակը»,- ասել է նա լրագրողներին: Այս մասին տեղեկացնում է Haqqin.az կայքը:

Թյուրք-կարակալպակների առաջնորդի խոսքով’ որոշ շրջանակներ փորձում են Ադրբեջանում «արաբակական գարնան» նման «հեղափոխություն» ձեւավորել եւ հետո այն «արտահանել» Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Ռուսաստան:

«Ադրբեջանի հատուկ ծառայությունները շտապ կերպով պետք է հատուկ միջոցառումներ ձեռնարկեն: Հետո ուշ կլինի եւ հետեւանքները կարող են աղետալի լինել հարավկովկասյան եւ միջինասիական ամբողջ տարածաշրջանի համար»,-հայտարարել է Դաշգըն Գյուլմամեդովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում