«Anonymous»-ը գաղտնազերծել է Տիմոշենկո-Ալիև հանդիպումների մանրամասները

«Anonymous» հաքերային խումբը գաղտնազերծել է Ադրեբջանում Ուկրաինայի դեսպանատան գործունեությանը վերաբերվող փաստաթղթեր: Ինչպես տեղեկացնում է Haqqin.az կայքը, այդ փաստթղթերի մեջ կան որոշ տվյալներ, որոնք ոչ անմիջականորեն , սակայն վերաբերվում են Բաքվում Ուկրաինայի դեսպանատան և մասնավորապես` դեսպան Ալեքսանդր Միշչենկոյի գործունեությանը:

Փաստաթղթերում տեղեկատվություն կա ռուսական հատուկ ծառայությունների գործակալների Ադրեբջանի  նախարարների, պատգամավորների, բիզնեսմենների, Ադրբեջանի և Ուկրաինայի միջև առկա նավթագազային բանակցությունների և ադրբեջանական տարածքով տեղափոխվող ռազմական բեռի վերաբերյալ:

Հաքերները հայտարարել են, որ իրենց հաջողվել է Ուկրաինայի ԱԳՆ-ին հասնել «EuroTraceTelcom» հեռուստահաղորդակցային ընկերությունների միջոցով’ նպատակ ունենալով բացել երկու երկրների միջև առկա գաղտնիքները:

«Anonymous» նշել է, որ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն գաղտնի բանակցություններ է վարել Ադրբեջանի Պետական նավթային ընկերության հետ, իսկ Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանատունը ամեն կերպ  փորձում է թաքցնել դրանք:

Հաքերները նաև կարողացել են ձեռք բերել Ուկրաինայի էներգետիկայի նախարարի` իր ադրբեջանական գործընկերոջն ուղղված նամակը, որտեղ խոսվում է ադրբեջանական նավթի’ ուկրաիանական գործարաններ տեղափոխելու և դեպի Եվրոպա փոխադրելու մասին:

Գաղտանձերզծվել են նաև Բաքվում Ուկրաինայի դեսպանին հղված հաղորդագորթյունները:Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս տարվա հունիսին Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի Թուրքմենստան այցի երթուղին, ինքնաթիռի համաը և Թուրքմենիա ժամանման ճշգրիտ ժամը և այլ գաղտնի տվյալներ: Հաքերների համար հասանելի է դարձել նաև ուկրաինացի խորհրդարանական Ստոյանի Միխայելովիչի այցի անհայտ մանրամասները:

Հիշեցնենք, որ վերջերս «Anonymous» նշել էր, որ չեն ընդունում Ալիևի վարած քաղաքականությունը,և այս փաստթղթերի գաղտանզերծումը ադրբեջանական մաֆիոզ կլանի դեմ պայքարի  հերթական քայլերից մեկն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում