Femen-ը հասել է Թուրքիա

Թուրքիայում Femen կանանց շարժման տեղական «բջիջ» է ստեղծվել, ինչի մասին վկայում է Twitter-ում շարժման պաշտոնական էջում տեղադրված թուրք ակտվիստ Գյունթուլի լուսանկարը: Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ այսպիսով’ առաջին անգամ արեւելյան երկրում’ մասնավորապես Թուրքիայում, Femen-ի «բջիջ» է ստեղծվել:

Femen կանանց շարժումը հռչակ է ձեռք բերել անսովոր եւ աղմկալից բողոքի ակցիաներ անցկացննելով, որոնց ժամանակ ակտվիստները մերկանում են’ հասարակության ուշադրությունը գրավելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում