Ռուսաստանը վերականգնում իր դիրքերը վրացական շուկայում

Ռուսաստանը չորրորդ տեղն Է զբաղեցնում Վրաստանի հիմնական առեւտրական գործընկերների ցուցակում: 2013 թվականի ինն ամսվա ընթացքում Ռուսաստանի հետ Վրաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը կազմել Է 501,7 մլն դոլար՝ ընդհանուր արտաքին առեւտրաշրջանառության 6,6 տոկոսը:  Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունում («Սաքստատ») տվյալներով 2012 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել Է 35 տոկոսով:

Հաշվետու ժամանակաշրջանում Վրաստանից Ռուսաստան արտահանումը կազմել Է 103,6 մլն դոլար (արտահանման ընդհանուր ծավալի 5,1 տոկոսը), իսկ Ռուսաստանից Վրաստան ներմուծումը կազմել Է 398,1 մլն դոլար (ընդհանուր ներմուծման 7,2 տոկոսը):

Ռուսաստանն առաջնությունը զիջում Է Թուրքիային, որի հետ Վրաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել Է շուրջ 1 մլրդ 79 մլն դոլար (Վրաստանի ամբողջ արտաքին առեւտրաշրջանառության 14,2 տոկոսը), Ադրբեջանին, որը երկրորդ տեղում Է Վրաստանի հիմնական առեւտրական գործընկեր երկրների թվում (ավելի քան 958 մլն դոլար՝ ընդհանուր արտաքին ապրանքաշրջանառության 12,6 տոկոսը), եւ Ուկրաինային (շուրջ 556 մլն դոլար՝ ընդհանուր արտաքին առեւտրաշրջանառության 7,3 տոկոսը):

Առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ Չինաստանը (451,3 մլն դոլար՝ 5,9 տոկոսը), Գերմանիան (369 մլն դոլար՝ 4,9 տոկոսը), Հայաստանը (344 մլն դոլար՝ 4,5 տոկոսը), ԱՄՆ-ը (շուրջ 306,1 մլն դոլար՝ 4,5 տոկոսը), Բուլղարիան (246,1 մլն դոլար՝ 4 տոկոսը), Ռումինիան (246,1 մլն դոլար՝ 3,2 տոկոսը):

Հետևեք մեզ նաև Telegram-ում