The Washington Post. Ալիևի վերընտրությունը տարվա ամենամեծ խայտառակությունն է

Ամերիկյան The Washington Post թերթն իր վեբ-էջում հրապարակած «2013 թ.-ի ամենամեծ խայտառակությունները» կոչված ցուցակում երկրորդ տեղում նշել է Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին անցկացված նախագահական ընտրությունները: Թերթը խայտառակություն է բնութագրել 2013թ.-ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններից մեկ օր առաջ դրանց արդյունքների հրապարակումը:

 «Ընտրութուններից առաջ արդյունքներ» բաժնում նշվում է, որ Ադրբեջանում քվեարկության արդյունքները հրապարակվել են ընտրությունների նախօրեին: «Արդյունքները փաստորեն հրապարակվել են հոկտեմբերի 9-ին անցկացված քվեարկությունից մեկ օր առաջ: Ընտրություններից առաջ 73 տոկոս ծիծաղելի «արդյունքներ» վերագրելով Ալիեւին, մեծ հաշվով հաղթանակ ապահովեցին նրան: Իսկ կառավարությունը դա ներկայացրեց որպես համակարգչային թեստավորման սխալ: Ընտրու յունների վերջնական արդյունքներով’ Ադրբեջանում նախագահին 84.5 տոկոս ձայներ վերագրեցին»,- հեգնանքով նշում է ամերիկյան հեղինակավոր թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում