Վրաստանն այսօր նոր նախագահ է ընտրում

Վրաստանում հոկտեմբերի քսանյոթին կայանում են նախագահական ընտրությունները:

Ընտրատարածքները բացվել են ժամը առավոտյան ութից: Ըստ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի տվյալների, Վրաստանում ընտրության իրավունք ունեն 3 537 719 քաղաքացի: Իսկ Վրաստանից դուրս բացվել են ևս 50 ընտրատեղամասեր, որտեղ կարող են քվեարկել շուրջ 48 458 Վրաստանի քաղաքացիներ:

Թեպետ պաշտոնապես գրանցվել են 23 թեկնածուներ, սակայն հիմնական մրցակցությունը ակնկալվում է, որ կծավալվի երեքի միջև: Ֆավորիտների թվում են` կրթության ու գիտության նախկին նախարար, փոխվարչապետ Գեորգի Մարգվելաշվիլին՝ «Վրացական երեզանք» իշխող կուսակցությունից, նախորդ գումարման խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն՝ «Միացյալ ազգային շարժում»-ից, և «Ժողովրդավարական շարժում՝ Միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ, խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն:

Ըստ կայքի փոխանցած տվյալների առավոտյան ժամը տասի դրությամբ ընտրական ակտիվությունը 6,8%. Է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում