Վրաստանի նոր նախագահը վստահ հաղթանակ տոնեց

Հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայացան նախագահական ընտրությունները: Ըստ նախնական տվյալների, իշխող «Վրացական երեզանք» կուսակցությունների դաշինքի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին, ընտրողների ձայների 81 տոկոսի հաշվարկի ժամանակ, արդեն իսկ հավաքել է  829454 քվե: Նրան հաջորդում է Բաքրաձեն 292521 ձայնով ,իսկ Նինո Բուրջանաձեն վաստակել է 133843 մարդու վստահությունը:

Վրացական երազանքը միանգամայն վստահ էր իր հաղթանակի վրա: Վարչապետ Բիձինա Իվանաշվիլին ընտրություններից առաջ հայտարարել էր, որ Մարգվելաշվիլիի համար 60 տոկոսից քիչ ձայները վիրավորական կլինեին:

Նորանկախ Վրաստանն իր պատմության մեջ ընտրում էր չորրորդ նախագահին, և առաջին անգամն էր, որ նախագահական իշխանության փոխանցման ղեկը տեղի ունեցավ ոչ հեղափախական ճանապարհով:

«Վրացական երեզանք»-ը տոնել է իր հաղթանականն այն բանցի հետո, երբ exit poll-ի արդյուքններով պարզ է դարձել, որ Մարգվելաշվիլիի առավելությունն ակնհայտ է մնացած թեկանծուների նկատմամբ: Համաձայն Վրաստանի ընտրական օրնեսգրքի, թեկանծուն հաղթում է ընտրություններում, եթե հավաքել է ձայների 50 տոկոսից ավելին:

Վրաստանի նորընտիր նախագահը  միանգամայն թարմ պլաններով է պատրասվում ղեկավարել երկիրը’ նշելով, որ պահպանելու է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցության քաղաքականությունը: Մարգվելաշվիլին արտահայտվել է հավասարակշիռ քաղաքականություն վարելու օգտին’ հայտարարելով Ռուսաստանի հետ բարիդրաացիական հաարաբերությունների վերականգման մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում