ԵՄ-ի հետ ասոցիացման դեպքում Ուկրաինայի հետ կապերը չեն խզվի. Լավրով

ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ չի դադարեցնի իր առեւտրական կապերը Եվրամիության հետ նրա ասոցիացման դեպքում, բայց Կիեւն առավել բարենպաստման ռեժիմից բարձր արտոնություններից օգտվելու հույսեր չպետք Է փայփայի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս» գործակալությանը:

«Այդ կապերի ոչ մի խզում տեղի չի ունենա, դրանք կիրականացվեն առավել բարնպաստման ռեժիմի հիման վրա, ինչպես դա նախատեսված Է, բայց այդ սկզբունքից զատ լրացուցիչ արտոնություններ, որոնք բխում են Ազատ առեւտրի մասին ԱՊՀ-ի պայմանագրից, հազիվ թե կարողանան կիրառվել, եթե Ուկրաինայի շուկան Եվրամիությունից ծանրաբեռնվի մրցակցող ապրանքներով»,- հայտարարել Է Լավրովը՝ ելույթ ունենալով միջազգային համագործակցության ռուս-ուկրաինական ենթակոմիտեի 8-րդ նիստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում