Ովքե՞ր են ուղղորդել սերժթանկյաններին

Եթե որևէ մեկը կարծում է, թե տարբեր երկրներում բնակվող, տարբեր գործունեությամբ զբաղվող, տարբեր մշակույթներ ներկայացնող, բայց, ցավոք սրտի, հայկական ծագում ունեցող մարդիկ պատահաբար են միացել և սկսել պաշտպանել սեռական փոքրամասնությունների իրավունքները Հայաստանում, ապա նա չարաչար սխալվում է:

Եթե ով չհասկացավ՝ նշեմ, որ խոսքը սփյուռքահայ ներկայացող սերժթանկյանների, ատոմէգոյանների, նենսիագաբյանների, արսինեխանջյանների և սրանց նման մոտ երեք տասնյակ գործիչների մասին է, ովքեր հանկարծ որոշել են պաշտպանել մեր երկրում բնակվող ԼԳԲՏ-ների (նույնասեռականների) շահերը: Նամակ են կազմել, տակն էլ՝ ստորագրել: Կարծես՝ Հայաստանում ավելի լուրջ խնդիրներ չկան, իսկ իրենք էլ մեր երկրով խիստ մտահոգ մարդիկ են…

Այնինչ, պարզ է, որ Հայրենիքի, հայ ժողովրդի և հայկական պետականությունների ճակատագրով իսկապես հետաքրքրված մարդկանց չէր կարող միավորել այս՝ իրականում գոյություն չունեցող խնդիրը: Հետևաբար նրանց ուղղորդել են: Օգտագործել են որպես գործիք: Օգտագործել են վատ նպատակների համար: Իսկ իրենք՝ համաձայնվել են:

Ուրեմն ո՞վ է այսուհետև Սերժ Թանկյանը: Իսկ Ատոմ Էգոյա՞նը: Ցավալի է, բայց փաստ. ոչնչություն: Անգամ թշնամի չեն: Պարզապես՝ ոչնչություն… Նման կորուստների համար անգամ պետք չէ ցավալ: Երեկ բացահայտվեին՝ ավելի լավ կլիներ:

Այստեղ բաց է մնում միայն սրանց ուղղորդողների հարցը: Ովքե՞ր են նրանք և ի՞նչ նպատակ են հետապնդում մեր հայրենիքում: Ցավոք, այս հարցերի հստակ պատասխանը դեռ չկա (չնայած՝ վարկածները բազում են): Այս պահի դրությամբ, միայն կարելի է արձանագրել, որ նրանց հաջողվեց խորը սեպ խրել հայաստանաբնակ և սփյուռքաբնակ մեր հայրենակիցների միջև՝ լուրջ վնաս հասցնելով հայության երկու հատվածներն իրաի կապող կամրջին: Բայց սրանով խնդիրը չի կարող սահմանափակվել: Ակնհայտ է, որ նպատակներն ավելի խորքային են և անմիջական առնչություն ունեն ազգային անվտանգության հետ: Ուստի կոչ ենք անում ՀՀ ԱԱԾ-ին և խնդրով մտահոգ բոլոր մեր հայրենակիցներին հետաքննել և բացահայտել պատվիրատուներին:

 

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում