Սիրիական բանակը նոր հաղթանակներ է տարել Հալեպում

Սիրիայի կառավարական ուժերը նոյեմբերի 1-ին ավարտել են Հալեպի Սաֆիրա գյուղի ազատագրումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Սաֆիրան ամբողջովին ազատվել է զինյալներից: Այն այժմ սիրիական բանակի հսկողության տակ է:

Զինյալների շարքերում տագնապ է առաջացել: Գյուղում առկա էին քիմիական զենքի սարքավորումներ, և թեժ մարտերի պատճառով փորձագետներին չի հաջողվել այցելել այնտեղ:

Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը հայտարարել է, որ Սիրիայում 2011թ.-ի մարտից սկսված բախումների ժամանակ զոհերի թիվը հասել է 120 հազարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում