Ժակ Ֆորը մեկնել է Բաքու

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժակ Ֆորը մեկնել է Բաքու։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս հանգստյան օրերին Ադրբեջան կմեկնեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը և ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Նոյեմբերի 4-ին նրանք հանդիպում են ունենալու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ, որի հետ կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, ինչից հետո կայցելեն նաև Երևան։

Այցի նպատակը հանդիսանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման կազմակերպումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում