Անհանգստացած Իսրայելը հակաիրանական քայլեր է ձեռնարկում

Իրանին սահմանակից հանրապետություններում՝ Ադրբեջանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում Իսրայելի դեսպանները կանչվել են Թբիլիսի՝ Իսրայելի փոխարտգործնախարար Զեէվ Էլկինի հետ հանդիպման, տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az-ը։

Հաղորդվում է, որ դեսպանները Թբիլիսի են կանչվել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ցուցումներ ստանալու։

Իսրայելի անհանգստության պատճառն Իրանի և Արևմուտքի հարաբերություններում առկա փոփոխություններն են՝ պայմանավորված Իրանում ընտրված նոր նախագահի հանդեպ վերաբերմունքի փոփոխությամբ։

Հանդիպմանը մասնակցել են նաև Իսրայելի դեսպանները Ղազախստանում և Վրաստանում, երկրներ, որոնք Իրանի հետ ընդհանուր սահման չունեն։

Այս վրացական հանդիպումն Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայանալիք «5+1» ձևաչափով հերթական հանդիպման նախաշեմին պատահականություն չէ։ Հայտնի է, որ Իրանի հարաբերություններն Արևմուտքի՝ հատկապես ԱՄՆ-ի հետ Հասան Ռոհանիի իշխանության վերադարձից հետո բարելավվել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում