Քրդական կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են Արամ Համփարյանի հետ

Թուրքիայի մեջլիսում ներկայացված միակ քրդական’ «Խաղաղություն և ժողովրդավարությունե կուսակցության պատվիրակությունը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ:

Կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշից, քուրդ պատգամավոր Նազմի Գյուրից և քրդական կուսակցության Վաշինգտոնի ներկայացուցիչ Մեհմեթ Յուքսելից բաղկացած պատվիրակությունը եղել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակում (ANCA): Պատվիրակության անդամները հանդիպել են գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համփարյանի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում