Հալեպում Սիրիայի ազատ բանակի ղեկավարը հրաժարական է տվել

Հալեպի ռազմահեղափոխական խորհրդի ղեկավար Աբդ ալ Ջաբար ալ Աքիդին հայտարարել է, որ դուրս է գալիս Սիրիայի ազատ բանակի կազմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նման որոշում ընդունվել է Հալեպի Սաֆիր գյուղի՝ իշխանության ուժերի հսկողության տակ անցնելուց հետո: Նա հայտարարել է միջազգային հանրությ ան և ընդդիմության թույլ լինելու մասին՝ միևնույն ժամանակ նշելով, որ ընդդիմադիր խմբավորումների սխալների հետևանքով իշխանությունները կարողացել են հաջողության հասնել և այժմ առաջ են շարժվում դեպի հյուսիս:

Ավելի վաղ նոյեմբերի 1-ին Սիրիայի կառավարական ուժերը ավարտել էին Հալեպի Սաֆիրա գյուղի պայքարը զինյալների դեմ: Սաֆիրան ամբողջովին ազատվել է զինյալներից և այժմ գտնվում է սիրիական բանակի հսկողության տակ:

Սաֆիրան ավելի քան մեկ տարի գտնվում էր Սիրիայի ազատ բանակի հսկողության տակ: Գյուղը կարևոր ստրատեգիական վայր է, որտեղով անցնող ճանապարհը տանում է դեպի երկրի կենտրոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում