Ադրբեջանի նորանշանակ պաշտպանության նախարարը Հայաստանից է

Ադրբեջանական musavat.com լրատվական կայքը հայտարարել է, որ նորանշանակ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծագումով Հայաստանից: Սեփական հետազոտությունների հիման վրա կայքը հայտնում է, որ Զաքիր Հասանովի հայրը’ Ասգեր Հասանովը ծնվել է Էջմիածնում, որից հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Երեւան’ այդտեղ բնակվելով երկար տարիներ: Կայքը նոր նախարարի արմատները սկսել է հետազոտել այն բանից հետո, երբ ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ գրել են, որ նա նախիջեւանցի է, իսկ որոշներն էլ հայտնել, թե նա հայաստանցի է: Պաշտոնապես հայտարարվել է, որ Զաքիր Հասանովը ծնվել է Ադրբեջանի Աստարայի շրջանում:

Musavat.com-ը «պարզել» է, որ Հասանովի հայրը Խորհրդային միության շրջանում որպես սպա ծառայել է սահմանային զորքերում, եւ որ Զաքիր Հասանովն իսկապես ծնվել է Աստարայի շրջանում, որտեղ Երեւանից ծառայության է գործուղվել նրա հայրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում