Նոր անհամաձայնություն` Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ

Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ մի շարք պատճառներով քաղաքական հարաբերությունների վատացմանը զուգընթաց առեւտրային կապերը շարունակվել են նախկինի պես: Սակայն օրերս հայտնի է դարձել, որ երկու երկրների միջեւ նոր անհամաձայնություն է ծագել, այս անգամ քաղաքացիական օդային հաղորդակցության ոլորտում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իսրայելյան Haaretz թերթը գրել է, որ Իսրայելի պետական օդային ուղիների El Al Ceo ընկերության նախագահ Էլիզեր Շկեդը գանգատվել է երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուին, որ Թուրքիան խոչընդոտում է իսրայելյան ինքնաթիռների թռիչքներին այդ երկիր, եւ խնդրել է միջամտել այդ հարցին:

Շկեդը նամակում նշել է, որ Իսրայելի երեք ավիաընկերությունների’ Թուրքիա թռիչքները խոչընդոտելու պատճառով 2010 թ-ից հետո թուրքական ավիաուղիների Իսրայել թռիչքների թիվը շաբաթական 42-ից հասել է 112-ի:

ELAL Ceo-ի ղեկավարը միանգամայն անարդարացի է համարել իրավիճակը եւ երկրի վարչապետից պահանջել խոչընդոտել նաեւ թուրքական ավիաուղիների ընկերությունների թռիչքներն Իսրայել:

Թուրքական կողմը հայտնել է, որ իսրայելյան ինքնաթիռների թռիչքների առաջ խոչընդոտը քաղաքական բնույթի չէ: Իսրայելյան կողմը պահանջում է, որպեսզի ինքնաթիռի թռիչքն ուղեկցվի զինված իրապահի մասնակցությամբ, ինչին դեմ է թուրքական կողմը. ծերջինս կարծում է, որ Թուրքիան կարող է ինքն ապահովել ինքնաթիռների անվտանգությունն իր տարածքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում