ԱՄՆ-ում կաշառակերության մեղադրանքով սպա է կալանավորվել

ԱՄՆ-ի համերկրային իշխանությունները կալանավորել են ռազմածովային ուժերի բարձրաստիճան աշխատակից Խոսե Լուիս Սանչեսին՝ մեծ չափերի հասնող կաշառակերության, մարմնավաճառների ծառայություններից օգտվելու եւ ճոխ ճանապարհորդություններ կատարելու գործի հետաքննության շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 7-ին հաղորդել Է «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը:

Սանչեսը մեղադրվում Է 100 հազար դոլար կաշառք վերցնելու, մարմնավաճառների ծառայություններից օգտվելու եւ մալազիացի Լեոնարդ Գլեն Ֆրենսիսից՝ Սինգապորում բազավորված Glenn Defense Marine Asia, Ltd (GDMA) ընկերության ղեկավարից, այլ նվիրաբերություններ ստանալու մեջ:

Ըստ դատախազության տվյալների՝ դրա դիմաց Սանչեսը գաղտնի տեղեկատվություն Է փոխանցել Ֆրենսիսին, որի ընկերությունը 25 տարվա ընթացքում Խաղաղ օվկիանոսում սպասարկել Է ռազմածովային ուժերի նավերը: Դատախազությունն այն կարծիքին Է, որ ռազմածովային ուժերի աշխատակցի գործողությունների հետեւանքով Պենտագոնին միլիոնների վնաս Է հասցվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում