Վրաստանը կկարգավորի հարաբերությունները Ռուսաստանի հետ

Վրաստանը ոչ ոքի հակամարտությունները բորբոքելու նոր առիթ չի տա, բայց պատրաստ Է իրեն պաշտպանել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ասել Է ֆրանսիական “France 24” հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Ինչպես նոյեմբերի 7-ին հաղորդել Է Վրաստանի պաշտպանության նախարարությունը, Ալասանիան նաեւ ընդգծել Է, որ Վրաստանի տարածքային ամբողջականության հարցի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը փոխելը դյուրին գործ չԷ, եւ այս փուլում խոսքը մշակութային ու առեւտրական հարաբերությունների կարգավորման եւ երկու երկրների միջեւ լարվածության նվազեցման մասին Է:

Նրա խոսքով՝ Վրաստանի նոր կառավարությունը որոշել Է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը շփումների հնարավորություն կտա անջատողական տարածաշրջանների՝ Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի հետ:

Ինչպես նշել Է պաշտպանության նախարարը, վրացական կողմը կփորձի համոզել աբխազներին ու օսերին, որ եվրոպական Վրաստանի հետ նրանք անհամեմատ ավելի մեծ հեռանկարներ ունեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում