Հուսով եմ Երևանի հետ տնտեսական ծրագրերը շուտ պտուղներ կտան. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նոյեմբերի 7-ին Թեհրանում հանդիպել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ և քննարկել երկկողմ համագործակցությունն ընդլայնելու առկա հիմքերը:

Բանակցությունների ընթացքում նախագահ Ռոուհանին բարձր է գնահատել Իր անի և Հայաստանի միջև եղած բարեկամական կապերը’ կորևորելով երկու հարեւան ժողովուրդների միջև մշակութային և տնտեսական հարաբերությունների հետագա ամրապնդումը: Իրանի ղեկավարը նաև ընդգծել է Թեհրանի և Երևանի համատեղ տնտեսական ծրագրերը և հույս է հայտնել, որ այդ նախագծերը հնարավորինս շուտ պտուղներ կտան:Մովսիսյանն, իր հերթին, ողջունել է երկու երկրների միջև սերտ կապերը, շեշտելով, որ Հայաստանի կառավարությունը և ժողովուրդը ձգտում են ամրապնդել հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը նաև հավաստիացրել է, որ իր երկիրը կշարունակի ջանքեր գործադրել Թեհրանի և Երեւանի ճանապարհին եղած խոչընդոտները վերացնելու նպատակով: Նա Ռոուհանիին է հանձնել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը:

Նոյեմբերի 5-ին, Թեհրանում, Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչյանը և Արմեն Մովսիսյանն ստորագրել են երեք համաձայնագրեր’ ՀԷԿ-երի համատեղ նախագծման վերաբերյալ: Չիթչյանը հայտարարել է, որ նոր համաձայնագրերը վերաբերում են էլեկտրաէներգիայով բնական գազին փոխանակմանը, Արաքս գետի վրա նոր ՀԷԿ-երի կառուցմանը, և երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի հետագա փոխանակմանը: Վերջին տարիներին երկու երկրները խոշոր քայլեր են ձեռնարկել, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացումը խ թանելու ուղղությամբ:

Վերջին 6 տարիների ընթացքում Իրանը Հայաստանի մատակարարել է ավելի քան 1,5 մլրդ խմ գազ’ դրանով Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիան ստանալու դիմաց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում