Զաքիր Հասանովը Բաքվում տեղակայված տանկային ստորաբաժանումներն ուղարկել է Բարդա

Ադրբեջանի նորանշանակ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրաման է արձակել Բաքվի Փիրաքեշքյուլ եւ Հաջի Զեյնալաբդին Թաղիեւ (Նասոսնի) ավանների զինվորական մասերում տեղակայված տանկային կորպուսների վերատեղաբաշխման մասին:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, տանկային կորպուսներն ուղարկվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանակից Բարդայի շրջանում տեղակայված ռազմական կորպուս: Ադրբեջանական ԶԼՄ-ները տանկային կորպուսների այդ վերատեղաբաշխումը գնահատում են որպես դրանց «ճանապարհումը ճակատ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում