Վրաստանը ցանկանում է գինու պատրաստման մեթոդը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում

Վրացական կողմը ցանկանում է մեծ սափորներում (կվևրի) գինի պատրաստելու ավանդական մեթոդը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն։

Արտգործնախարարը, որը մասնակցել է Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի 37-րդ նիստին, հանդիպել է կազմակերպության գլխավոր տնօրեն Իրինա Բոկովոյի հետ և, ի թիվս այլ հարցերի, անդրադրձել վրացական գինու պատրաստման մեթոդին «ոչ նյութական մշակութային ժառանգության» կարգավիճակ շնորհելու հարցին։

Մասնագետների գնահատականներով՝ կվևրիում գինի պատրաստելն աշխարհում նմանը չունի։ Դա բնական, էկոլոգիապես մաքուր մեթոդ է, որը լավագույնն է համարվում գինեգործական տեխնոլոգիաների շրջանում։

Վրաստանում կարծում են, որ եթե այդ մեթոդը ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան ցանկում, դա կնպաստի վրացական գինու մասսայականությանը։

Հիշեցնենք, որ վրացական ֆոլկյորը ավելի վաղ արդեն իսկ ընգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի «ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում