«Լուկօյլ»-ը վարկ է վերցնում ՝ Շահ Դենիզի շահագործման համար
Նմանատիպ
Ռուսաստանյան «Լուկօյլ» նավթային ընկերությունը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկում (ՎԶԵԲ) ադրբեջանական «Շահ Դենիզ» ծովային գազակոնդենսատային հանքավայրի շահագործման նախագծի համար 200 մլն դոլարի վարկ է վերցնում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է virtualaz.org լրատվական կայքը’ հղում կատարելով ռուսաստանյան բիզնես հրատարակություններին:
Վարկի մասին խնդրանքով դիմել է «Լուկօյլ»-ի Lukoil Overseas Shah Deniz Ltd դուստր ընկերությունը, որը զբաղվում է տվյալ հանքահորի մշակմամբ: «Լուկօյլ» ընկերությունը «Շահ Դենիզ» հանքահորում 10 տոկոս մասնաբաժին ունի:
«Ֆինանսավորումը ներգրավում է հանքահորի մշակման առաջին փուլի ընդլայնման եւ ավելի առաջավոր տեխնոլոգիաներ ներդնելը արդեն առկա տերմինալներում եւ հարթակներում»,- նշել է ՎԶԵԲ-ը:
Նշվում է, որ «Շահ Դենիզ» գազակոնդենսատային հանքահորի շահագործման առաջին փուլի ընդլայնման եւ արդիականացման նախագծի ընդհանուր ծախսերը գնահատվում են 2,128 մլրդ դոլար: Lukoil Overseas Shah Deniz ընկերության մասնաբաժինը կկազմի 212,8 մլն դոլար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում