Ադրբեջանը պետական դրոշի օրը նշում է առանց դրոշի

Այսօր Ադրբեջանում են նշում պետական դրոշի օրը, սակայն, առանց դրոշի: Բաքվում Դրոշի հրապարակում Ադրբեջանի ամենամեծ դրոշը չի բարձրացվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Պետական դրոշի հրապարակի համալիրի վարչության պետ Ռաշադ Մամեդովը SalamNews-ին հայտնել է, որ դրա պատճառը քամոտ եղանակն է: «Հրապարակը գտնվում է ծովափին եւ այստեղ եղանակը քամոտ է լինում: Այդ եղանակին դրոշը բարձրացնելիս այն պատռվում է: Եթե քամու արագությունը նվազի, օրվա ընթացքում կբարձրացնենք դրոշը», -ասել է նա:

Բաքվում Պետական դրոշի հրապարակը բացվել է 2010 թ-ի սեպտեմբերի 1-ին: Տեղադրման օրվանից առաջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի պետական դրոշի 220 տ կշռող հենասյունը սկսել է երերալ, իսկ 350 կգ կշռող դրոշը պատառոտվելու պատճառով 4 անգամ անգամ իջեցվել էր: Առաջին երեք դեպքերում նշվել էր, որ դրոշը պատառոտվելու պատճառը ուժգին քամին է, իսկ 4-րդ դեպքում’ խնդիրը կտորի որակն է եղել, որից կարվել էր այն: Ադրբեջանի պետական դրոշի հրապարակի շինարարության վրա պետական բյուջեից 35 մլն դոլար է ծախսվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում