Ալիևի արձանի ապամոնտաժումը թանկ նստեց Մեքսիկայի վրա

Ադրբեջանի կառավարությունը սառեցրել է Մեքսիկայի էներգետիկ սեկտորում նախատեսվող ներդրումները: Այս մասին գրում է « Haqqin.az»-ը’ հղում կատարելով կանադական «The Gazzete» պարբերականաին:

Ըստ պարբերականի, այդ քայլը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեքսիկական պուրակներից մեկից դեմոնատժեցին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանը:

Ադրբեջանը հուշարձանի տեղադրման համար Մեխիկոյի իշխանությւոնների տրամադրել էր 5 միլիոն դոլար: Սակայն քաղաքացիների բողոքով, Մեխիկոյի քաղաքապետը ստիպված եղավ հանել արձանը հանրային զբոսայգուց, ինչին ի պատասխան Ադրբեջանի կառավարությունը որոշեց սառեցնել մեքսիակական տնտեսության մեջ ներդրումները:

Ըստ աղբյուրի տվյալների, Ադրբեջանը պատրաստվում էր Մեքսիակային տնտեսության մեջ 3,8 միլիոն դոլարի ներդրում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում