Բաթումի նավահանգիստ Է ժամանում ամերիկյան «Մաունթ Ուիթնի» ռազմանավը

Նոյեմբերի 11-ին Վրաստան՝ Բաթումի նավահանգիստ, Է ժամանում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի ֆլագմանական նավը՝ «Մաունթ Ուիթնի» ռազմանավը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին, նավ կայցելեն Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Նոռլանդը եւ Աջարիայի ղեկավար Արչիլ Խաբաձեն:

Ինչպես նշվում Է, սա պլանավորված այց Է Բաթումի նավահանգիստ, որտեղ կանցկացվեն վրաց-ամերիկյան համատեղ ծովային վարժանքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում