Թուրքիան զենք է մատակարարում Ալ-Կաիդային. Taraf

Թուրքիայում սկսել են բացահայտել, որ Անկարան զենք է մատակարարում Սիրիայում ընդդիմության հակակառավարական ռազմական գործողություններին մասնակից Ալ-Կաիդա ահաբեկչական կազմակերպությանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Taraf» թերթում գրում է Էմրե Ուսլուն:

«Որոշ մարդիկ սկսել են բացահայտել, թե ինչպես է զենքը Թուրքիայի միջոցով հասնում Սիրա» վերնագրած հոդվածում Ուսլուն անդրադարձել է վերջին շաբաթում զենքով բեռնված մեքենաների’ Սիրիա ուղեւորվելու դեպքերի հայտնաբերմանը: Նրա խոսքով’ այդ բացահայտումները խստորեն ազդել են Թուրքիայի վարկանիշի վրա:

«Ադանայում կանգնեցված ՏԻՐ-ում, որը ուղեւորվում էր Սիրիա, 935 հրասանդերի գնդակներ եւ 10 ականանետների գործարկման գլխիկներ են հայտնաբերվել: Էգեյան ծովում կալանավորված նավում 20 հազար «Կալաշնիկով» ավտոմատ հրազեն է եղել»,- նշել է թուրք լրագրողը:

Թուրքական հեղինակավոր պարբերականի լրագրողը հոդվածում զգուշացրել է, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանի նման’ «համակարգից դուրս» գործողությունները կարող են միջազգային հանրությունից Թուրքիային մեկուսացնելու առիթ հանդիսանալ, եւ նույնիսկ Թուրքիան մտցնել ահաբեկչությանն աջակցող երկրների շարքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում