Օլանդը չի ցանկանում ֆրանսիական ֆուտբոլային ակումբներն ազատել «շքեղության հարկից»

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չի ցանկանում վերանայել իր առաջարկած «շքեղության հարկը», ըստ որի Ֆրանսիայի ֆուտբոլի առաջին եւ երկրորդ խմբերի ակումբները նույնպես պետք Է իրենց 1 միլիոն եվրո վաստակած եկամտի 75 տոկոսը հանձնեն պետական բյուջե: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռոսիա 24» հեռուստաալիքը:

Ֆուտբոլային ակումբների համար այս հարկը ուժի մեջ կմտնի 2014 թվականի հունվարի 1-ից:

Այն արդեն դժգոհության մեծ ալիք Է առաջացրել երկրի պրոֆեսիոնալ ֆուտբոլի աշխարհում, բայց դա արդյունք չԷր տվել, թեեւ առանձին ակումբների ղեկավարները եւ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի ակումբների ասոցիացիայի ղեկավարությունը հայտարարել Էին, թե նման հարկումը ֆրանսիական ֆուտբոլային ակումբներին կարող Է նույնիսկ սնանկացնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում