Առատ ձյունը կաթվածահար է արել Թուրքիայի օդուղիների աշխատանքը

Թուրքիայի արեւմտյան եւ արեւելյան շրջաններում տեղացող առատ ձյունն ու վատ եղանակը կաթվածահար են արել երկրի օդային ուղիների աշխատանքը. չեղյալ են հայտարարվել բազմաթիվ ներքին թռիչքներ:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, մասնավորապես, չեղյալ են հայտարարվել Ստամբուլից կենտրոնական եւ արեւելյան շրջաններ կատարվող 22 թռիչքներ: Մարմարա ծովի հյուսիսում ժամում 50 կմ հասնող քամու պատճառով Ստամբուլում չեղյալ են համարվել նաեւ ծովային նավ – ավտոբուսների չվերթները:

Օդեւերեւույթաբանները հայտնել են, որ տեղումները կշարունակվեն, եւ դեռ հայտնի չէ, թե երբ կվերսկսվեն Թուրքիայի օդային ուղիների ներքին թռիչքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում