Նավթի համաշխարհային պահանջարկը կբարձրանա

Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) վերանայել Է 2013 եւ 2014 թվականների համար աշխարհում նավթի սպառման կանխատեսումը: Դեկտեմբերի 11-ին տարածված զեկույցի համաձայն, 2013 թվականի արդյունքներով, նավթի պահանջարկի միջին ցուցանիշն ավելի վաղ արված կանխատեսման համեմատությամբ կավելանա օրական 130 հազար բարելով՝ օրական մինչեւ 91,2 մլն բարել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:ԷՄԳ-ում նշել են, որ կանխատեսումը փոխվել Է այն բանի կապակցությամբ, որ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության երկրներում նավթի պահանջարկը 2013 թվականի երրորդ եռամսյակում ավելի բարձր Է եղել, քան սպասվում Էր (320 հազար բարելով):

Գործակալությունը նաեւ դեպի ավելացման կողմն Է վերանայել 2014 թվականի տվյալները: Փորձագետների գնահատումներով՝ առաջիկա տարում նավթի համաշխարհային պահանջարկը կհասնի օրական 92,4 մլն բարելի (240 հազար բարելով գերազանցում Է նախորդ կանխատեսման ցուցանիշը):

Այս պայմաններում ԷՄԳ-ի փորձագետներն արձանագրել են, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷՔ) մեջ չմտնող երկրներում նավթի արտադրությունը հասել Է վերջին տասնամյակների առավելագույն ցուցանիշին՝ օրական 43 միլիոն բարելի:

Ավելի վաղ ՕՊԷՔ-ի՝ Վիեննայում հրապարակված երկարաժամկետ կանխատեսման մեջ ասվում Է, որ մինչեւ 2035 թվականն ընկած հեռանկարում նավթի գինը կմնա բավականին կայուն եւ կավելանա բարելի դիմաց մինչեւ 160 դոլար: «Նավթի զամբյուղի» գինը մինչեւ 2020 թվականը կմնա կայուն եւ կկազմի բարելի դիմաց շուրջ 110 դոլար, իսկ դրանից հետո կսկսի արագ աճել եւ մինչեւ 2035 թվականը կհասնի 160 դոլարի նշագծին,-կարծում են կազմակերպության փորձագետները:-Դրա հետ մեկտեղ արդյունահանման աճող ծախսերը միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում կմնան գների աճի հիմնական գործոնը»:

ՕՊԷՔ-ի վերլուծաբանները նաեւ կանխատեսում են, որ մինչեւ 2035 թվականը Էներգիայի համաշխարհային պահանջմունքները կաճեն 52 տոկոսով, ընդ որում՝ ավելի քան 80 տոկոսը կբավարարվի բնական հանածոների արդյունահանման հաշվին:

Իր հերթին ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Աբդալա Սալեմ ալ Բադրին հայտարարել Է, որ մինչեւ 2035 թվականը Էներգառեսուրսների համաշխարհային պահանջարկը 2010 թվականի օրական 251,9 մլն բարելից կավելանա ավելի քան 52 տոկոսով՝ օրական մինչեւ 381,7 մլն բարել՝ նավթի համարժեքով: Այդ ժամանակաշրջանում բոլոր Էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի բաժինը կմնա խոշորագույնը, բայց 2010 թվականին Էներգառեսուրսների պահանջարկի համաշխարհային ապահովման 33 տոկոսից 2035 թվականին կնվազի մինչեւ 27 տոկոս, ասել Է նա: Իր հերթին, բնական գազի բաժինը 22 տոկոսից կաճի մինչեւ 26 տոկոս, քարածխինը կմնա մոտավորապես 27 տոկոսի մակարդակի վրա:

Աշխարհում ածխաջրածինների հետախուզված պաշարները 2012 թվականին կազմել են 3,8 տրլն բարել եւ կշարունակեն ավելանալ, ընդգծել Է ալ Բադրին:

Նա նաեւ հայտարարել Է, որ 2013-ից մինչեւ 2017 թվականն ընկած ժամանակաշրջանում ՕՊԷՔ-ի անդամ երկրները ծրագրում են իրացնել ածխաջրածինների հետախուզման եւ արդյունահանման շուրջ 120 նախագիծ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում