Փորձագետները ընդմիջել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

Վիեննայում փորձագետների մակարդակով իրանական միջուկային ծրագրի շուրջն ընթացող բանակցություններում ընդմիջում Է հայտարարվել: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՌՆԱ գործակալությանը, ընդմիջումը կօգտագործվի Թեհրանում Իրանի արտաքին գործերի նախարարության եւ Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավարության հետ Իսլամական Հանրապետության պատվիրակության անդամների կոնսուլտացիաների համար:

Վերջին օրերի ընթացքում Ավստրիայի մայրաքաղաքում բանակցություններն անցել են երկու մակարդակով. «5 գումարած 1 խմբի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ եւ Գերմանիա) ու Իրանի եւ ԻԻՀ-ի ու Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունների միջեւ: Դրանք վերաբերել են այն ժամանակավոր համաձայնության իրագործման գործնական ուղիներին, որը նոյեմբերին ձեռք Է բերվել Ժնեւում արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների մասնակցությամբ: Վիեննայի ներկայիս կոնսուլտացիաները, որոնք կշարունակվեն որոշ ժաման ակ անց, որն ԻՌՆԱ-ն չի ճշտել, տեղի են ունենում ԱԳՆ-ների գլխավոր տնօրենների մակարդակով:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ հանդիպումներին մասնակցած կողմերը դրանց արդյունքները համարում են կառուցողական եւ խոստումնալից: «5 գումարած 1 խմբի» եւ Իրանի միջեւ բանակցությունների հերթական փուլը նախատեսված Է 2014 թվականի հունվարի 21-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում