ԵՄ-ն և Ուկրաինան ասոցացման համաձայնագրի ստորագրման ‹‹ճանպարհային քարտեզ›› կկազմեն

Ուկրաինան և ԵՄ-ն համաձայնության են եկել կազմել Ազատ առևտրի և Ասոցոցման համաձայագրի սեղմ ժամկետներում ստորագրման ‹‹ճանպարհային քարտեզ››, այս մասին հայտնել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, փոխանցում է RIA Novosti-ին:
Ֆյուլ են առանձնացրել է երեք կարևոր հաջորդական քայլեր. Առաջին հերթին պետք կազմել ‹‹ճանապարհայի քարտեզը››, երկրորդ՝ խթանել և աջակցնել Արժույթի միջազգային հիմնադրամի և Ուկրաինայի միջև նոր համաձայնգրի ստեղծմանը: Եվ երրորդ՝ ակտիվացնել երկկողմ արդեն գոյություն ունեցող խորհրդակցությունները, որի ընթացքում մանրակրկիտ կքննարկվեն բոլոր՝ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագրի ստորագրմանը և ազատ առևտրի գոտու ստեղծմանն առնչվող խնդիրները:
Վերջինիս կապակցությամբ Ուկրաինայի փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը ասել է ՝‹‹Ուկրաինան շուտով կստորագրի ասոցացաման համաձայնագիր՝ հաշվի առնել մեր երկրի կարևոր ստրատեգիկ շահերը››: Թեև, Ուկրաինայի փոխվարչապետը չի նշել ստորագրման որևէ հստակ ժամկետներ, բայց եվրահանձնակատարը հույս է հայտնել, որ այն տեղի կունեն ոչ շատ հեռու ապագայում, այլ հենց 2014 թվականի գարնանը:
Մինչ Եվրամիության պատվիրակները շարունակում են բանակցությունները Ուկրաինայի կառավարության անդամների հետ՝ Եվրամայդանում, ըստ պաշտոնական տվայալների ավելի քան 5000 ցուցարններ, շարունակում են իրենց բողոքը՝ ի պաշտպանություն Ուկրաինայի եվրաիտեգրման, ընդհուպ մինչև երկրի նախագահի հեռացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում