Ուզբեկստանի նախագահի դուստրերը դատի են տալու միմյանց
14/12/2013 11:55
Նմանատիպ
Ուզբեկստանի նախագահի կրտսեր աղջիկը’ Լոլա Կարիմովան որոշել է իր քրոջ Գյուլնարա Կարիմովայի դեմ դատական հայց հարուցել:
Լոլան կարծում է, որ իր հասեցին արած վիրավորական հայտարարություններով, քույրը, ում հետ նա արդեն չի շփվում տասներկու տարի, ազդում է իր հեղինակության վրա:
Նա հայտարարել է, որ քույրը զրպարտություններ է տարածում իր և իր ամուսնու’ Տիմուր Տիլյաևի հասցեին, ուստի իրենց իրավաբանի հետ խորհրդակցելուց հետո իրենք որոշել են դատի տալ քրոջը:
Նրանց հակասությունների սրման պատճառը դարձել է Լոլայի կողմից BBC-ի հեռուստաընկերությանը տված հարցազրույցը, որտեղ նա նշել է, որ քրոջ հետ լարված հարաբերությունների մեջ է:
Ի պատասխան’ Գյուլնարան իր թվիթերի միկրոբլոգում սպառնացել էր քրոջը’ բացահայտելու նրա թաքնված բիզնեսները և առհասարակ ոչնչացնել նրան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում