Յանուկովիչը ձերբակալվածներին համաներման մասին որոշում է կայացրել

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երեկ որոշում է կայացրել համաներում շնորհել բոլոր այն ձերբակալվածներին, ովքեր կալանքի տակ են գտնվում Կիևում զանգվածային բողոքի ակցիայի մանսակցելու և զանգվածային անհնազանդություն ցուցաբերելու պատճառով, այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը: Ուկրաինայի նախագահը նաև կոչ է արել ըննդիմության ներկայացուցիչներին քաղաքական ճգնաժամից դուրս գալու միասական ուղի փնտրել:

‹‹Կարծում եմ պետք շրջել այս էջը, կլոր սեղանի շուրջ հայտարարւոմ եմ, որ կլինի համաներում, նույնիսկ արդեն ոմանք ազատվել են: Անգամ շատերը դատապարտվել, բայց նրանց ևս պետք է ազատ արձակել և պարտադրել վերջ տալ այս կոնֆլիկտին››, ասել է Ուկրաինայի նախագահը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նշենք որ Ուկրանիայում զանգավածային բողոքը՝ ի պաշտպանություն Ուկրաինայի եվրաինտեգրման, սկսվել է նոյեմբեի 21-ին և ամենամեծ զանգվածային անկարգությունները տեղի են ունեցել դեկտմբերի 1-ին, որ արդյունքում քրեական գործ է հարուցվել զանգվածային բողոքի մասնակիցներից ավելի քան 50-ի նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում