Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 160 անգամ

Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի օպերատիվ տվյալների համաձայն’ դեկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Արցախի և Ադրբեջանի սահմանի մոտ  հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ: Ինչպես  տեղեկացնում են  ՊՆ լրատվական ծառայությունից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի նախահարձակ գործողություններին, շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում