Կիևում ոտքի են ելել իշխանության կողմնակիցները

Կիևի կենտրոնում սկսվել է «Ռեգիոնների կուսակցության» կոմղնակիցների ցույցը: «Պահպանենք Ուկրաինան» վանկարկումներով ցուցարարները մետրոյի «Արսենալնայա» կայարանից շարժվել են մինչև Եվրոպական հրապարակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, առավոտյան մարդկանց ամբոխը Գերագույն ռադայի մոտով ընթացել է Գրուշեսկոյե փողոցով: Ոստիկանները թողնում են երթի մասնակիցներին շարունակել ճանապարհը:

Մարինյան զբոսայգում և փողոցների մայթերում կանգնած մարդիկ բռնել են կուսակցության դրոշները և պետական խորհրդանիշներ: Ոստիկանների գնահատմամբ’ Եվրոպական հրապարակի մոտ էր հավաքվել մոտ 10 հազար մարդ: Միաժամանակ Մայդանում ընթանում է ուկրաինական ընդդիմության կողմնակիցների հանրահավաքը: «Բատկիվշչինա», «ՈՒԴԱՌ» եւ «Սվոբոդա» ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստները, որոնք Կիեւում հանրահավաք են անում Անկախության հրապարակում, հայտարարել են դեկտեմբերի 15-ի ակցիային մի քանի հարյուր հազար մարդ հավաքելու պլանների մասին: Դեկտեմբերի 13-ին ընդդիմության կողմնակիցները Մայդանում բարիկադների արտաքին պարագծով կանգնեցրել են պողպատե ձողերից և խողովակներից ինքնաշեն «ոզնիներ», որոշ տեղերում նա և ամրացրել են փշալար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում